Reuters գործակակությունը հաղորդում է, որ պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որից հետո երկու երկրների ղեկավարները Ելիսեյան պալատի բակում համատեղ ասուլիս են անցկացրել: Մամուլի ասուլիսին հաջորդած ճաշին մասնակցել են Շառլ Ազնավուրը և Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը:
Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ կլինի, սակայն չի մոռացել նաև ընդգծել, որ սահմանադրական խորհրդի գրաքննությունը բացառելու համար անհրաժեշտ է կանոնադրության մեջ իրավական որոշակիություն մտցնել: